Facebook Pixel

uCoin. Վերածեք առցանց գնումները բոնուսների

 

 

Ի՞նչ է uCoin-ը

uCoin-ը Ucom-ի առցանց խանութի բոնուսային միավորն է, որը կուտակվում է Ձեր անձնական հաշվին՝ առցանց խանութից սմարթֆոն գնելու դեպքում։

Սմարթֆոն գնելիս Դուք կուտակում եք uCoin-ներ՝ սմարթֆոնի արժեքի 1%-ի չափով։ Կուտակված միավորները Ձեր հաշվին հասանելի են դառնում պատվերի հաստատումից 3 օր անց։

 

1 uCoin-ը համարժեք է 1 ՀՀ դրամին։

 

Կուտակված uCoin-ները կարող եք օգտագործել հաջորդ գնումների ժամանակ՝ դրանցով վճարելով գնվող ապրանքների արժեքի մինչև 10%-ը։

 

 

Ինչպե՞ս են կուտակվում և օգտագործվում uCoin-ները

  •     uCoin-ներ կուտակվում են միայն Ucom-ի առցանց խանութից սմարթֆոն գնելու դեպքում։
  •     Կուտակված բոնուսային միավորների առավելագույն շեմ սահմանված չէ։
  •     Յուրաքանչյուր բոնուսային միավորի գործողության ժամկետը 365 օր է՝ ստացման պահից սկսած։
  •     uCoin-ներով կարող եք վճարել Ucom-ի առցանց խանութում առկա ցանկացած ապրանքի համար՝ բացառությամբ գունավոր համարների։
  •     Հերթական գնումը կատարելիս կարող եք օգտագործել Ձեր հաշվին առկա uCoin-ները՝ գնվող ապրանքների արժեքի մինչև 10%-ի չափով։
  •     uCoin-ներով կարող եք կատարել անսահմանափակ քանակով գնումներ Ucom-ի առցանց խանութից։

 

 

Ի՞նչ է լինում uCoin-ների հետ պատվերը չեղարկելու դեպքում

 

  • Եթե պատվերի հաստատումից հետո ցանկանում եք չեղարկել այն, ապա կուտակված uCoin-ները կզրոյացվեն։
  • Եթե չեղարկված պատվերի համար օգտագործել եք uCoin-ներ, ապա ծախսված միավորները կվերադարձվեն Ձեր հաշվին։

 

 

 

whatsapp whatsapp