Ucom ինտերնետ խանութ
Xiaomi խելացի հավաքածու 4
-
Օնլայն ապառիկ
-
ԲրենդXiaomi
-
promoՕնլայն ապառիկ
Xiaomi խելացի հավաքածուն կազմված է սենսորային խելացի սարքերից, որոնք հնարավորություն են տալիս կառավարել տան անցուդարձը և հետևել անվտանգությանը ցանկացած վայրից։
Հավաքածուն իր մեջ ներառում է կառավարման կենտրոն, անվտանգության տեսախցիկ, շարժման 2 սենսոր, պատուհանի ու դռան 2 սենսոր, 2 խելացի վարդակ, ջերմաստիճանի ու խոնավության չափման 2 մոնիտոր, LED լամպ և լույսի հայտնաբերման սենսոր։ Սարքավորումները միացած են Wi-Fi-ի միջոցով։
Կառավարման կենտրոնը նման է խելացի տան էկոհամակարգի ուղեղին, այն կապում և գործարկում է բոլոր խելացի սարքերը։
360° պտտվող 2K անվտանգության խելացի տեսախցիկը հնարավորություն է տալիս տեսահսկել Ձեր բնակարանը ցանկացած վայրից, ընդ որում ինֆրակարմիր գիշերային տեսողությունը օգնում է ունենալ հստակ պատկերներ նույնիսկ թույլ լույսի ներքո։
Պատուհանի և դռան սենսորներն ազդանշան են ուղարկում, երբ տան դուռը կամ պատուհանը բացվում է Ձեր բացակայության ժամանակ։
Շարժման սենսորներն զգում են մարդկանց և կենդանիների ցանկացած շարժում սենյակում:
Ջերմաստիճանի և խոնավության չափման մոնիտորները տալիս են ճշգրիտ տվյալներ սենյակի ջերմաստիճանի և խոնավության մակարդակի մասին։
Խելացի վարդակները թույլ են տալիս վերահսկել Ձեր կենցաղային տեխնիկան ցանկացած վայրից, որտեղ կարող եք միանալ ինտերնետին:
Mi Smart LED լամպը թույլ է տալիս տանն ունենալ լուսավորության մի քանի մակարդակ։ Իսկ ձայնային կառավարման միջոցով Դուք կարող եք միացնել և անջատել լույսերն ընդամենը մեկ հրամանով։
Լույսի հայտնաբերման սենսորն զգայուն կերպով վերահսկում է սենյակի լուսավորության մակարդակը՝ հանդիսանալով հեռակառավարման վահանակ տան բոլոր լուսավորող խելացի սարքերի համար։