Ucom-ից ձեռք բերվող բոլոր սմարթֆոնների հետ ստացե՛ք 20ԳԲ ինտերնետ փաթեթ, որը կունենա 6 ամսվա վավերականություն: Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ:

Առաջարկը գործում է հետևյալ ծառայությունների բաժանորդների համար՝

  • Ucom Կանխավճարային,
  • Ունիվերսալ,
  • Ունիվերսալ Պլյուս:

Ինտերնետ փաթեթի մնացորդը ստուգելու համար հավաքե՛ք *133#, այնուհետև ընտրե՛ք «Ակտիվ փաթեթներ» տարբերակը: Դուք կարող եք օգտագործել փաթեթը, քանի դեռ Ձեր համարը գտնվում է ակտիվ շրջանում: Ինտերնետ փաթեթը սպառելուց հետո՝ համացանցից օգտվելիս, գանձումը կկատարվի համաձայն Ձեր սակագնային պլանի: Փաթեթում ներառված ՄԲ-երը հասանելի չեն ռոմինգում գտնվելիս:

Համացանցից օգտվելու ընթացքում ակտիվ ինտերնետ փաթեթի սպառումը չի հանգեցնի կապի ընդհատմանը, և Դուք կշարունակեք օգտվել ինտերնետից, ըստ Ձեր սակագնային պլանի:

Ucom Բիզնես բաժանորդագրության տեսակին անցնելու դեպքում ինտերնետ փաթեթը կդադարի գործել: