Ucom ինտերնետ խանութ
eSIM
eSIM. երկու SIM քարտ Ձեր iPhone-ում
Ucom-ում Դուք կարող եք օգտագործել Ձեր iPhone-ը երկու SIM քարտով միաժամանակ:
eSIM տեխնոլոգիայով աշխատող սմարթֆոնների մոդելներն են․
- iPhone XR, XS, XS Max, որոնք աշխատում են iOS 13.0 և ավելի թարմ օպերացիոն համակարգով,
- iPhone 11/12, 11/12 Pro, 11/12 Pro Max, 12 mini, SE (2020), որոնք աշխատում են iOS-ի ցանկացած տարբերակով,
- Samsung Fold, Fold 2, S20 Ultra, S20, S20+, Z Flip,
- Huawei P40, P40 Pro,
eSIM-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է․
- բաժանորդագրվել eSIM ծառայությանը և ստանալ հատուկ QR կոդ,
- բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա,
- սկանավորել QR կոդը,
- ներբեռնել և հաստատել Ձեր բաժանորդագրությունը:
Եթե ցանկանում եք Ձեր ֆիզիկական SIM քարտը փոխարինել eSIM քարտով, պարզապես անձնագրով մոտեցե՛ք Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն։
eSIM ծառայությունը հասանելի է Ucom-ի ձայնային ծառայության բոլոր սակագնային պլանների հետ, բացառությամբ՝ Ունիվերսալ Պլյուսի։ Գնման հայտ ներկայացնելուց հետո մեր աշխատակիցը կօգնի Ձեզ կատարել համապատասխան ընտրություն։ Ucom-ի ձայնային ծառայության սակագնային պլաններին ծանոթանալու համար անցե՛ք այս հղումներով՝
Ինչ է eSIM-ը
Նոր սերնդի որոշ սմարթֆոններ, մասնավորապես iPhone մոդելի սմարթֆոնները, ունեն ներկառուցված SIM, որը կոչվում է eSIM: Այսինքն, եթե Ձեր սմարթֆոնն ունի նման հնարավորություն, մնում է միայն ակտիվացնել հատուկ ծրագրային ապահովումը և eSIM-ն անմիջապես կգործարկվի: Արդյունքում Դուք կունենաք ևս մեկ հեռախոսահամար սմարթֆոնում:
Սա կարևոր նորամուծություն է մասնավորապես iPhone օգտագործողների համար, քանի որ նրանցից շատերը մշտապես զգում են երկրորդ SIM քարտի անհրաժեշտությունը: